Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դուքանային մտածելակերպ

Դուքանային մտածելակերպ
27.04.2023 | 22:11

Շատ հաճախ կյանքն ինքն է թելադրում, թե մարդիկ ինչ սկզբունքներով պետք է ապրեն։

Այն մարդիկ ու ժողովուրդները, որոնք ապրում են մանր շահերով, շահագրգռություններով ու նպատակներով, ապրում են, այսպես ասած, դուքանային սկզբունքներով և արդյունքում ունենում են դուքանային պետություն, դուքանային մինիստրություններ, դուքանային գիտությունների ակադեմիա և դուքանային ամեն ինչ։

Դուքանային ամեն ինչի տակ էլ ընկած են դուքանային մտածելակերպն ու հոգեբանությունը։

Իսկ ողջ հասարակությունն ինքը ապրում է դուքանային պարադիգմի օրենքներով։

Պետք է դուքանային պարադիգմից ու մտածելակերպից անցնել սուպերմարկետային պարադիգմին ու մտածելակերպին։

Հակառակ ֆեպքում, դուքանայինն էլ կկորցնենք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4943

Մեկնաբանություններ